«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Մենք ունենք մի արժեք` բանակը

Մենք ունենք մի արժեք` բանակը
20.04.2013 | 19:50

Էլի բանակը դարձավ մեր թշնամին, էլի բանակը դարձավ փող աշխատելու տեղ, էլի սգավոր հոր ցավը սպառման աղբյուր ու դեսպանատան գրանտի աղբյուր դարձավ:

Իսկ իրականում... իրականում Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, մենք ունենք ընդամենը մի արժեք, դա բանակն է:
Մենք այդպես էլ չսովորեցինք, որ չի կարելի ողբ անող մարդուն խառնել վայրի արջի ցեղերին: Իսկ այ գիտեք, որ բանակում ինչ փոփոխություններ են կատարվում վերջին ժամանակներում: Այս մասին երկար ժամանակ է ուզում էի գրել, պարզապես ժամանակս չէր ներում, իսկ այսօր այդ օրն է: Գիտեք, որ ամեն ինչից զատ այսօր յուրքանչյուր ստորաբաժանմանը կցված են քաղաքացիական մարդիկ, զորամասի մոտակայքում գտնվող բանակավայրերից, զինվորների ծնողներ, ուսուցիչներ, դաստիրակչական խմբեր կատարողներ: Իսկ գիտե՞ք, որ այժմ շատ բաներ են փոխվել:
Ինչ է, մեր հասարակության մեջ ամեն ինչ իդեալական է, և միայն բանա?կն է խլում մեր տղաներին մեզանից: Մոռացա՞ք, թե ինչպես էր անչափահասը 19-ամյա տղային դանակահարում: Իսկ եթե դա հիմա չաներ, նա դա անելու էր բանակում:
Միայն մի բան կարող եմ հստակ ասել, այսօր եթե մենք փնովում ենք բանակը, թեկուզ այն վատն էլ լինի, վաղը, որ չունենանք բանակ, ձեզ ոչ մի դեսպանատուն չի պաշտպանելու:
Բանակը մեր երկրի սիրտն է, ու եթե փոփոխություններ են կատարվում, դա պետք է լինի կամաց, կամաց, ինչպես մարդու մոտ, չէ՞ որ մարդու հիվանդ սիրտն էլ չես կարող հանել ու նորը դնել:
Եվ ի վերջո, բանակին այդքան փնովելու փոխարեն, լավ կանեն շատերը գնան ու ծառայեն բանակում: Իսկ բանակում տեղի ունեցող հանցագործությունները, հանցագործ սպաներն ու գեներալները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Ես չեմ ժխտում, որ բանակում չկան հանցագործ պագոնավորներ, բայց ողջ համակարգը այդպիսին չէ:


Հարություն ՄԿՐՏՉՅԱՆ
ՀՀ ԶՈՒ պահեստազորի ավագ սերժանտ, Հրետանային հրանոթի հրամանատար
Հայոց բանակի գերազանցիկ

Դիտվել է՝ 1419

Մեկնաբանություններ